«Այն մարդիկ ովքեր չեն աշխատելու այս ընթացքում, ասում են, որ արտակարգ դրության պայմաններում, հարկադիր արձակուրդում ենք և չենք աշխատելու, մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը։ Բացի այդ՝ մարդկանց պետք է հստակ բացատրել՝ դուրս գա՞ն փողոց, թե՞ չգան, ո՞ր դեպքում դուրս գան․․․Հավաքներ կազմակերպե՞ն, թե՞ չէ, օբյեկտները, ռեստորանները աշխատե՞ն, թե՞ ոչ»,- այսօր ԱԺ-ում՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Պատասխանելով Մարուքյանին՝ վարչապետն ասաց․ «Մենք օպերատիվ այդ հարցերի վերաբերյալ որշումները կներկայացնենք։ Մարդը, բնական է, պետք է ապրի, էլեկտրաէներգիայի, գազի վարձ վճարի, պետք է ևս մեկ անգամ քննարկենք այդ հարցերը»։

Վարչապետը հավելեց, որ հիփոթեքային վարկային սպասարկումները մինչև 6 ամսով կերակարձգվեն և քաղաքացիներն այս ընթացքում չեն կանգնի խնդրի առաջ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 14-ը, ժամը 9։00-ն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է կորոնավիրուսով պայմանավորված Արտակարգ դրություն հաստատելու հարցը։