Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ:

Քանի որ տեսականորեն մենք կարող ենք ենթարկվել կորոնավիրուսի մասշտաբային գրոհին, ու Մանիկյուռնե… կներեք, Պանիկյոռները տեսականորեն մեր առողջապահական համակարգը չեն համարում պատշաճ պատրաստված, ինչպես նաև տեսականորեն կանխատեսում են սարսափելի հետևանքներ, ապա ԶՈՒՏ ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ…

Հայերն ի տարբերություն աշխարհի մնացած ժողովուրդներից ունեն բնածին իմուն համակարգի ավելի ակտիվ վիճակ: Առնվազն ամեն 3-րդ հայ, կամ ամեն 5-րդ հայ ունի ՊԱրբերական Հիվանդության 1 մուտացիա (Երևանյան հիվանդության գեն):

 

Փորձարարական ճանապարհով է ապացուցված, որ մուտացիա ունեցող բոլոր մարդիկ, այսինքն նաև առողջները, ունեն նորմայից ավելի ակտիվ բնածին իմուն համակարգ: Իսկ բնածին իմուն համակարգը լինում է հակավիրուսային պաշտպանության առաջնագիծը:

Այնպես որ, կլինի Կոռոնավիրուս թե մեկ այլ ախտածին, ՏԵՍԿԱՆՈՐԵՆ մենք ավելի պաշտպանված ենք ինֆեկցիոն ախտահարումներից:

 

Հենց դա է պատճառը, որ հազարավոր տարիներ առաջ Պարբերական Հիվանդության մուտացիաներն առաջանալով ընդամենը 1 կամ մինչև 5 անձի մոտ, հետո տարածվեցին ողջ Հայկական Լեռնաշխարհում, անցնելով անգամ դեպի Պաղեստին, դեպի Փյունիկիա, դեպի Կարթագեն… Մահացու համաճարակների ժամանակ մուտացիա ունեցոներն ապրում էին, բազմանում, իսկ չունեցոները ոչնչանում: