ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից մեկնաբանելով. «Լարվածությունը մեկ-մեկ ստիպված հումորի ես տալիս, երբ ակամա գիտակցում ես՝ ամեն բան անցնելու-գնալու է, ու տարիները պատմության դասագրքերում մի տող են դառնալու առավելագույնը: Առողջություն, համբերություն ու ամուր նյարդային համակարգ բոլորիս (չէինք ֆիքսել, որ նկարում են)»: