Իրանում, յուրաքանչյուր տաս րոպեն մեկ, կորոնավիրուսից մարդ է մահանում: Նման վիճակագրություն է ներկայացրել երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը, հայտնում է IRNA-ն:

Բացի այդ, մեկ ժամվա ընթացքում մոտ 50 իրանցիներ են վարակվում վիրուսով: Պաշտոնյան իրանցիներին կոչ է արել մնալ տանը, ինչը հատկապես հրատապ է Նովրուզի՝ պարսկական Նոր տարվա նախօրեին: Բացի այդ, հայտնի է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրամանագիր է ստորագրել առևտրի կենտրոնների, խանութների և մարդաշատ վայրերի փակման մասին:

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 9318-ի, վարակի դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար է, որից ապաքինվել է 85 հազար մարդ: Իրանը վարակվածների թվով երրորդն է (18 407) Չինաստանից (81 155) և Իտալիայից (35 713) հետո: