Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների ևվերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանում մարտի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է գրանցվել: