Արմինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի խմբի անդամներ, հաստատ բոլորդ հարցեր կունենաք անհանգիստ եք։ Որպես կորոնավիրուսով հաստատված, ուզում եմ տեղեկացնեմ, որ վախենալու ոչինչ չկա։ Ճիշտ է հիվանդների թիվը շատ է, քանի որ վիրուսը շուտ տարածվող է, բայց ոչ մի վտանգավոր բան չկա հասարակ ջերմություն է ու հազ ,ես շատ թեթև եմ տանում։

Ասեմ, որ մի օր եմ ունեցել ջերմություն ու հազ 17.03.20․ Իսկ մնացած օրերը շատ լավ եմ և բոլորն են իրենց լավ զգում․․․

Հիվանդանոցում բացի թոքերի ռենգենից ոչինչ չի արվում։ Սիստեմա արվում է, ովքեր թոքաբորբ ունեն։Հասարակ ջերմություն է, ու հազ առանց գրիպի, անունը կորոնավիրուս։ Մեր մոտ Հայաստանում շատ թեթև է անցնում ինչ տեսել ենք ինտեռնետով ինչեր է կատարվել չինաստանում նման բաներ չունենք։ Հիվանդներս իրար հետ կապի մեջ ենք, քանի որ իրար ճանաչում ենք մի արտադրամասի աշխատողներ ենք, ծանր դեպքեր չունենք շնչառական ապառատով հիվանդ չկա։

Մեծեր չունենք հիվանդների մեջ, և տա Աստված չլինի ։նորմալ սնվում ենք օրը 3 անգամ ,6֊րդ օրն է մնաց 8 օր դուրս գրվենք

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԱՅՍ ՎԻՐՈՒՍԻՑ