Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «Առաջարկ պարետախմբին.

այսօր մի փոքր մոնիթորինգ արեցի ու հասկացա, որ արտակարգ դրության պայմաններում պրակտիկ մի շարք թերություններ կան, որոնք վերացնելուն ուղղված նոր որոշումներ ու կարգադրություններ են անհրաժեշտ։

Պետք է պարտադրել, որ ինչպես տաքսիստները, այնպես էլ ծառայության և առհասարակ մարդկանց հետ ուղիղ կոնտակտ ունեցող մյուս ոլորտների աշխատողները ՊԱՐՏԱԴԻՐ դիմակ կրեն և պահպանեն հայտնի բոլոր կանոնները։ Ոստիկանությանը հանձնարարել, որ ապահովի որոշման կատարումը։

Մոնիթորինգի արդյունքում վստահաբար կարող եմ ասել, որ շատերն անտեսում են պարետի որոշումները։ Իսկ կանոններին ու հրահանգներին չհետևող քաղաքացիներն իրենց անպատասխանատվությամբ և անփութությամբ ջուրն են գցում այս ուղղությամբ կատարված և կատարվող ջանքերը։

Վստահ եմ, որ մեր պատասխանատու կեցվածքով, իսկ անպատասխանատուներին՝ պարտադրելով, կարող ենք չեզոքացնել վտանգի մի ահռելի հոսք»։