Բրազիլացի վարսավիրը որոշել է հաճախորդ չկորցնել ու նաև սոցիալական հեռավորություն պահպանել՝ կորոնավիրուսով չվարակվելու համար: Տեսանյութը տարածվել է համացանցում:

«Իմ կինը 1,5 մետր հեռավորություն է պահպանում՝ կորոնավիրուսով չվարակվելու համար»,- գրել է հոլովակի հեղինակը:

Կադրերում երևում է, որ ոճաբանը ձեռքերին ունի երկար ձողեր, որոնց միջոցով էլ սանրվածք է անում: Տեսանյութից դատելով՝ վարսավիրն արդեն վարժվել է անսովոր մեթոդով աշխատելուն: