Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել:

Հիշեցնենք, որ կանցլերն ինքնամեկուսացել էր, քանի որ նրա բժշկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել:

Անգելա Մերկելը պնևմակոկի դեմ պրոֆիլակտիկ պատվաստանյութ էր ստացել կորոնավիրուսով վարակված բժշկից: Առաջիկա օրերին Մերկելը ևս մեկ թեստ կհանձնի:



Իսկ ԱՄՆ-ում կորոնավիրուս է հաստատվել սենատոր Ռենդ Փոլի մոտ: Կորոնավիրուսով վարակված հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսն էլ հայտնել է, որ ինքն ու կինը շատ ավելի լավ են զգում: Թոմ Հենքսի և նրա կնոջ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս էր հաստատվել Ավստրալիայում. Թոմ Հենքսը մասնակցում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին: