Yandex taxi ընկերությունը նորությամբ է ներկայացել բոլոր նրանց համար, ովքեր հետևելով նոր, խստացված, կարգին և պետական մարմինների խորհրդին իրենց բոլոր գործողությունները փորձում են տեղափոխել օնլայն տիրույթ։ Ընկերությունն առաջարկում է նոր ծառայություն․

Yandex-ն այսուհետ ուղևորափոխադրում իրականացնողից բացի կլինի նաև միջոց ցանկացած ծանրոց, փաստաթուղթ կամ որևէ
այլ բան առաքելու։
Yandex taxi առաքումն իրականացնող վարորդը պատվիրատուի նշած հասցեում կլինի րոպեներ անց, կվերցնի փոխանցվելիք փաթեթն ու կշարժվի նշված հասցեով։
Առաքման ենթակա օբյեկտը, ըստ նպատակայնության, պետք է փաթեթավորված լինի․ վարորդը պատասխանատու է առաքումն անվնաս տեղ հասցնելու համար։ Իսկ եթե օրինակ ծանրոցը փաթեթավորված չէ, վարորդն ապահովության համար կարող է լուսանկարել ապրանքի նախնական տեսքը, որպեսզի
հետագայում ստացողը համոզված լինի, որ առաքման նախնական տեսքն այդպիսին եղել։

Պատվերը հասցեատիրոջը կհասնի առավելագույնս արագ․ հասցատերը նախապես վարորդին կփոխանցի իր և առաքման հասցեատիրոջ հեռախոսահամարներն ու օնլայն կկարողանա հետևել երթուղու ողջընթացքին։

Ի դեպ, առաքումն իր մատչելիությամբ չի զիջի այս ընկերության մյուս առաջարկներին․ առաքումների
արժեքը՝ սկսած 400 դրամից։
Առաքման ծառայությունն այս օրերին վարակի տարածումը կանխարգելելու տեսանկյունից անհրաժեշտ ու
խիստ ցանկալի էր։ Տալով այս ծառայության մեկնարկը՝ ընկերությունը հաշվի է առել միանգամից մի քանի
նրբություն՝
 Առաքումը հնարավորություն կտա հեռակա հոգ տանել տանն ինքնամեկուսացած հարազատների,
տարեց բարեկամների մասին՝ նրանց ուղարկելով սնունդ կամ դեղորայք։
 Հնարավոր կլինի շարունակել բնականոն աշխատանքի ընթացքը տանից՝ գործատուից ստանալով
կամ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթեր։
 Այսկերպ հնարավոր է սնունդ, մթերք կամ ցանկացած այլ բան վերցնել նախընտրած վայրից, որը
չունի առաքման սեփական ծառայություն։
 Օգտվելով առաքման ծառայությունից պատվիրատուն ու հասցատերը կխուսափեն որևէ մեկի
(ընդհուպ վարորդի) հետ շփումից․ վարորդն առաքման օբյեկտը կարող է թողնել պատվիրատուի
նշած ցանկացած վայրում՝ օրինակ բնակարանի դռան առաջ։
 Վարորդի հետ շփում չի լինի անգամ գումարը փոխանցելիս, քանի որ ընկերությունը պարտադիր
պայման է սահմանել, որ առաքման գումարը փոխանցվի անկանխիկ՝ կցված բանկային քարտի
միջոցով։

Այս պահին Yandex Taxi-ն առաքումներ է իրականացնում Երևանի տարածքում, իսկ հետագա
ծրագրերում նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունն ու առաքման ծառայություններ իրականացնել
նաև ողջ երկրի տարածքում: Ընկերությունը արդեն իսկ հանդես է եկել նաև կորպորատիվ
առաջարկներով․․Մինչ այդ, ընկերությունը պատրաստ է ընդունել յուրաքանչյուրի պատվերը՝
աջակցելով կորոնավիորւսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներին։