Ռուբլին աճ է գրանցել դոլարի և աննշան աճ՝ եվրոյի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով Մոսկովյան բորսայի տվյալներին:

Մոսկվայի ժամանակով մարտի 25-ի ժամը 10:23-ի տվյալներով (Երևանի ժամանակով` 11:23-ի)՝ դոլարի փոխարժեքն ընկել է 25 կոպեկով և հասել է 78,02 ռուբլու: Կես ժամ անց ռուբլու աճն ուժեղացել է. դոլարն էժանացել է արդեն 68 կոպեկով՝ մինչև 77,6 ռուբլի:

Եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է՝ մինչև 83,96 ռուբլի:


Ռուսական արժույթը սկսել է աճել նավթի գների բարձրացմանը զուգընթաց: Մարտի 25-ի առավոտյան տվյալների համաձայն՝ Brent ապրանքանիշի նավթի գինն աճել է 3,17%-ով՝ բարելի համար 28 դոլար: