Շտապօգնության աշխատակից Սերժ Ազատյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրությամբ.

«Շտապ օգնության 4րդ ենթակայանի մեր աշխատակիցները պարում էին և ունեին բարձր տրամադրություն, անգամ իրար ծափ էին տալիս։
Իհարկե ուրախանալու առիթ են ունեցել, քանզի նրանց տրամադրության լավ կամ վատ լինելը կախված է մարդկանց առողջական վիճակից։

Սիրելի բժիշկներ, կոլեգաներ, ձեր գործն անգնահատելի է, դուք օր ու գիշեր ծանրաբեռնված աշխատում եք հանուն մարդկային կյանքերի փրկության։
Բժիշկներ ջան արժանի եք հոտնկայս ծափահարությունների, նման պարելու և ուրախանալու առիթներ շատ ունենաք, քանի որ դուք եք մարդկանց բժշկողը։

Հ. Գ. Եկեք մնանք տանը, օգնենք, որ բժիշկները իրենց գործը պատվով հաղթահարեն և միանան իրենց սիրելիներին։

Ջոբսն ասում է, որ աշխարհի ամենաթանկ մահճակալը «հիվանդ մարդու մահճակալն է»… ուրեմն եկեք միահամուռ ուժերով օգնենք բժիշկներին, մարդկանց ու մնանք տանը, քանզի բոլորն էլ ուզում են ապրել և լինել առողջ՝ անկախ տարիքից»: