Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման հարցերով առաջատար ամերիկյան մասնագետը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի բռնկումը, հնարավոր է, ցիկլային բնույթ ստանա եւ կարող է վերադառնալ առավել ուժեղ ձեւով, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է, որ վիրուսը սկսում է տարածվել Հարավային Աֆրիկայում եւ հարավային կիսագնդի այլ երկրներում, որտեղ շուտով ձմեռ կսկսվի։

Ֆաուչիի խոսքերով, եթե այդ տարածաշրջաններում կորոնավիրուսի զգալի բռնկում լինի, ապա դա ցույց կտա, որ վիրուսի տարածումը կարող է ստանալ ցիկլային բնույթ եւ հյուսիսային կիսագնդի երկրներին այդ դեպքում հարկ կլինի պատրաստ լինել համաճարակի երկրորդ ցիկլին հաջորդ տարի։