«Ամուսինս հիմա չի աշխատում, ես չեմ աշխատում, հիվանդ մայր ունեմ, մի կերպ յոլա ենք գնում։ Մամաս ա թոշակ ստանում 40 հազար դրամ»,- վարչապետի՝ ինչպե՞ս եք դիմանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, ի՞նչ խնդիրներ ունեք հարցին ի պատասխան, ասաց քաղաքացին։ «Այսինքն՝ ձեր ընտանիքի միակ եկամուտը էդ թոշակն ա՞, ո՞նց»,- հարցրեց վարչապետը։ «Դե վարկ ենք վերցնում, զրոյացնում ենք տոկոսները, որ չկուտակվի, մի քիչ հացի գումար, մի քիչ կոմունալ։ Սպառողական վարկ ա էլի․․․ աշխատում էր ամուսինս»,- արձագանքեց կինը։

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում զանգահարում է պատահական հեռախոսահամարների և զրուցում քաղաքացիների հետ: