եծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգի իր էջում:

Ըստ նրա՝ վերջին օրերին ունեցել է հիվանդության ախտանիշներ, որից հետո թեստ է հանձնել, որը դրական է եղել: «Հիմա ես ինքնամեկուսացված եմ, բայց կշարունակեմ աշխատել տեսակապով: Միասին մենք կհաղթենք»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: