ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ ընդհանուր փաթեթը կազմելու 274 մլն դոլար և տրամադրվելու է աշխարհի 64 ամենավտանգված երկրներին։

Ավելի վաղ հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել աջակցել, որպեսզի ԱՄՆ–ը աջակցություն տրամադրի Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։