Կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացած մեր 72-ամյա քաղաքացու հուղարկավորությունը կազմակերպվելու է համաճարակաբանական ցուցումների համապատասխան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Դետալներ ներկայացնել չէի ցանկանա, դագաղը փակ է լինելու»,- ասել է նա:

Այն հարցին, թե կա՞ արդյոք դիակիզման պահանջ, ինչի մասին վերջին օրերին շատերն են խոսում, Նիկողոսյանը բացասաբար է արձագանքել. «Դիակիզման պահանջ չկա, ուղղակի հուղարկավորությունն անցկացվելու է՝ ըստ համաճարակաբանական ցուցումների»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։