«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:


Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:

Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- գրել է նա։