Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանն ահազանգում է. «Պատգամավոր և բնապահպան ընկերներ, ՀՀ ոստիկանություն, այս նկարները վերցրել եմ «Մենք Պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» ՖԲ խմբում ծավալված քննարկումից։

Այս օգտատիրոջ «Ինստագրամ»-ի էջի մյուս նկարներից կարելի է ենթադրել, որ նա բնակվում է Հայաստանում և որսի նկարներն էլ կատարված են Հայաստանում (Արմավիրի մարզում, ամենայն հավանականությամբ)։

Ցավոք սրտի, ինքս տեղյակ չեմ արդյո՞ք օրինական է կոնկրետ թռչնատեսակի որսը այդ իսկ պատճառով խնդրում եմ գրառումս ընդունել որպես ահազանգ և հետամուտ լինել անհրաժեշտ ստուգումների իրականացմանը։

Բոլորին խնդրում եմ օգնել, որ ահազանգը հնչեղություն ստանա և տեղ հասնի»: