Սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու կանխարգելման ու մեկուսացման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել, էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որ վարակակրի հետ ունեցել են շփումներ և ինքնամեկուսացնել, մեր նպատակն է դրանց համահունչ ավելացնել թեստավորման քանակները և նվազեցնել սահմանափակումները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են էֆեկտիվ և նոր լուծումներով հաղթահարել այս վիճակը: Հետագա 10 օրերին կարող է կրկին մարտավարություն փոխվել, սահմանափակումներն ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, ոստիկանական ուժերին միացնելու ենք նաև այլ կառույցներից ուժեր, քանի որ դա իրապես ծանր աշխատանք է»,- նշեց պարետը:

Ավինյանը նշեց՝ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր` մեր բնակչության մոտ 89 տոկոսը վարակված կլիներ։