Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մահճակալներ սկսել են տեղադրվել երեկ և դա շարունակվել է նաև այսօր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Ես մի քանի օր առաջ ձեր լրատվականի հետ զրույցում նշեցի, որ համալիրում որևէ մահճակալ չի տեղադրվել, որևէ աթոռ մեր դահլիճում չի տեղաշարժվել և մի քանի օր առաջ իրավիճակն այդպիսին էր:

 

Սակայն երեկ և այսօր համալիրում տեղադրվել են մահճակալներ: Թե դրանց թիվը որքա՞ն կավելանա, կտեղադրվե՞ն նաև բժշկական սարքավորումներ, թե՞ ոչ, և արդյո՞ք համալիրի մեծ դահլիճն այդ նպատակի համար ևս կօգտագործվի, այս պահին չեմ կարող ասել, քանի որ համալիրը պատկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեին և այնտեղ ցանկացած գործողություն իրականացվում է պարետատան հետ համագործակցության արդյունքում»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը: