«Պարոն Փաշինյան, ո՞նց եք մեզ դիմանում». այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը պատասխանեց.

«Շատերիդ համար դժվար է և հիմա այս ճգնաժամի պատճառով առավել ևս դժվար է, երբ ես ասում եմ, որ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ, դա գիտակցություն է, հոգեվիճակ է, մտքի կարգաբերում է: Ինչո՞ւ եմ սա ասում, եթե ձեզ համար այդքան դժվար է, և ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, չեմ թաքցնի՝ ինձ համար ևս դժվար է, բայց հարցին՝ ինչպես եմ ես այդ ամենին դիմանում, ասեմ՝ դիմանում եմ այնպես, ինչպես դուք եք դիմացել տարիներ շարունակ ամենատարբեր փորձությունների»:

Փաշինյանը նաև մեջբերեց մի ասացվածք՝ միաժամանակ շեշտելով՝ գուցե պատեհ չէ դրա մեջբերումը:

«Մի տնից չենք, մի հալի ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է ժողովրդին ծառայելը: