Իսպանիայում, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, իշխանությունները ցանկացել են անվերապահ հիմնական եկամուտ սահմանել և հենց այնպես փող բաժանել մարդկանց: Այս մասին հաղորդել է տեղական «La Sexta» հեռուստաալիքը՝ երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Նադիա Քալվինիոյին հղումով:

Թե ամսական որքան գումարի մասին է խոսքը, թագավորության էկոնոմիկայի նախարարությունը չի պարզաբանել:

Սակայն, Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ անվերապահ եկամուտի ներդրմամբ հիմնական շեշտը դրվում է «ընտանիքներին օգնությանը»: Վիրուսի բռնկման ավարտից հետո նրանք չեն պատրաստվում վերացնել հիմնական եկամուտը, նշել է Քալվինիոն:


Իսպանիան աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, 2020 թ.-ի ապրիլի 7-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակի ավելի քան 135 հազար դեպք և ավելի քան 13 հազար մահացության դեպք: