Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կարծիքով, կորոնավիրուսի համաճարակի գլխավոր պատասխանատուն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ա իր ղեկավարությամբ: Ո՞րը պետք ա լինի հարյուրավոր միլիոն դոլարներ ուտող էդ կառույցի գոյության իմաստը, եթե ոչ աշխարհի համար հենց էսպիսի վարակները, այսպես ասած, օրորոցում խեղդելը, առնվազն դրա համար ամեն ինչ անելը: Մինչդեռ ակնհայտ ա, որ ԱՀԿ-ն գործնականում ոչինչ չի արել կամ չի արել ամեն անհրաժեշտը: Էնպես որ, վարակը վերացնելուց հետո պետք ա վերացնել նաև էդ կառույցը»: