Համաձայն Վորոնեժի իշխանությունների տեղեկատվության՝ Վորոնեժի №8 հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 63-ամյա ՀՀ քաղաքացի է մահացել, փոխանցում է Rusarminfo-ն: ՀՀ քաղաքացին Մոսկվայից Վորոնեժ է մեկնել մարտի 24-ին, նրա մոտ ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 2-ին, սակայն չի դիմել բժիշկական օգնության համար: Միայն ապրիլի 6-ին ստիպված շտապօգնություն է զանգահարել: Նրա վիճակն արդեն ծանր է եղել: Ավելի ուշ պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, ապրիլի 8-ին նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Սակայն տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: