Էկվադորում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Գուայակիլ քաղաքում, որը դարձել է երկրի վարակի էպիկենտրոնը, ոստիկանությունը չի հասցնում մահացածների դիերը հավաքել փողոցներից ու տներից, գրում է Independent-ը: Փողոցներում տիրում է գարշահոտություն՝ նեխող դիերի պատճառով: