«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության չորս պատգամավորներ՝ Արթուր Գրիգորյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալլաքյանը, Հրանտ Մադաթյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով լրացում կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում և արգելել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի եզրից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում կամ շինություններում սգո սրահների շահագործումը:

Այս առաջարկը թերևս կարելի էր լուրջ ընդունել և քննարկել, եթե պատգամավորները հանդես գային անվտանգության և քաղաքաշինական նորմերը խախտող գազալցակայանների գործունեությունը արգելելու առաջարկով: Բայց նրանք նման բան չեն անի, քանի որ դեռ այդպիսի նախաձեռնություն չներկայացրած՝ կզրկվեն պատգամավորական մանդատից: Իսկ համաձայնվեք, որ սգո սրահներն անհամեմատ ավելի անվտանգ են, քան գազալցակայանները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: