Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը 2018-ին նշանակեց Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ, իսկ 2020-ին նշանակեց Արայիկ Հարությունյանին ԼՂՀ նախագահ։ Տրամաբանական է, որ Սերժի նշանակված Արմեն Սարգսյանը շնորհավորում է նույն Սերժի նշանակված Արայիկ Հարությունյանին։ Այսինքն, Սերժը Սերժին է շնորհավորում Սերժի հերթական հաղթանակի կապակցությամբ։ Ծափահարություններ»։