Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համաճարակից հետո կարևոր հայտարարություն է անելու։ Կարծում եմ, որ գիտեմ, ինչ է ասելու ՀՀ երրորդ նախագահը։
Ստացվեց այնպես, որ ես որոշ չափով ծանոթ եմ ՀՀ բոլոր նախագահներին։ Տեր-Պետրոսյանի հետ շփվել էի Շարժման սկզբին, հետո երկու անգամ հրաժարվեցի նրա վարչախմբում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից՝ լուրջ գաղափարական անհամաձայնությունների պատճառով։
Քոչարյանի հետ հանդիպել էի մի քանի անգամ պատերազմի վերջում, երբ նա ստանձնել էր ԼՂՀ միանձնյա ղեկավարությունը, իսկ ես, լինելով ԱՄՆ-ում հայկական լոբբիստական խմբի քաղաքական խորհրդատու, Արցախ էի ուղեկցում ամերիկյան և բրիտանական քաղաքական գործիչներին, լրագրողներին՝ կազմակերպելով նրանց հանդիպումները Քոչարյանի հետ և մասնակցելով որպես օգնական ու թարգմանիչ։
Սերժ Սարգսյանին հանդիպել էի միայն մեկ անգամ, երբ գրեցի նրան բաց նամակ 2008թ․ մարտի 1-ից հետո, մեղադրելով Երեւանը Սումգայիթի վերածելու հանցանքին մասնակցելու համար։ Նամակն ինձնից բացի ստորագրել էին մի քանի մտավորականներ և ապրիլի սկզբին մեզ բոլորիս հրավիրեցին խոսակցության համար նրա մոտ՝ դեռևս վարչապետի պաշտոնում։ Զրույցը տևեց երեք ու կես ժամ, բայց երկխոսություն չստացվեց՝ բոլորս մնացինք մեր կարծիքին։ Դրանից հետո ես ևս մեկ անգամ դիմեցի նրան բաց նամակով՝ եթե չեմ սխալվում, դա 2017թ․ աշնանն էր։ Արդեն անցավ Ապրիլյան պատերազմը, նոր էր ավարտվել ՊՊԾ գնդի գրավման ու ապստամբների հանձնման ոդիասականը։ Հայաստանի երկնքում կրկին սև ամպեր էին կուտակվել և ես քաղաքացիական պարտքս համարեցի օգտագործել հասանելի միակ միջոցը՝ բաց նամակով դիմեցի նրան Ֆեյսբուքում, հույս ունենալով, որ ինչպես և նախորդ անգամ նրան կհասցնեն կարծիքս։ Իսկ կարծիքս հակիրճ արտահայտված էր նամակի վերնագրում՝ Սերժ Սարգսյանն ընտրություն պետք է անի Յանուկովիչի և Յարուզելսկու միջև։
Երիտասարդ կամ քիչ տեղեկացված ընթերցողներին հիշեցնեմ, որ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի այն նախագահն էր, ով Սերժի պես տեղի տվեց Պուծինի ճնշմանը և 2013թ․ ընդհատեց Ուկրաինայի եվրոինտեգրացումը, փոխարենը հայտարարելով իր երկրի անդամակցումը Կրեմլի ստեղծված Մաքսային միությանը՝ ներկայիս ԵԱՏՄ։ 2013թ․ սեպտեմբերի 3-ին նույն քայլն արեց նաև Սերժ Սարգսյանը՝ նահանջելով Պուծինի աննախադեպ, կոպիտ ու ստորացուցիչ ճնշման առջև։ Սակայն Ուկրաինայի ժողովուրդն, ինչպես հայտնի է, չհանդուրժեց նման խայտառակությունը և 2013թ․ վերջին Կիևում սկսվեց Եվրո-Մայդանի հեղափոխությունը, որի ընթացքում Յանուկովիչը դիմեց Պուծինին օգնության խնդրանքով, ավելի քան 100 ապստամբ գնդակահարեց Կիեւում, բայց պարտվեց և ստիպված եղավ փախչել Ռուսաստան ազգային դավաճանի հավերժ խարանով։ Նամակումս բերված երկրորդ օրինակն էր լեհ գեներալ Վոյցեխ Յարուզելսկին, ով գլխավորում էր Լեհաստանը 1979թ․, երբ այնտեղ սկսվել էր Սոլիդարնոստ կոչվող բանվորական արհմիության հակասովետական ապստամբությունը՝ ժողովրդավարության, ազատության, անկախության կարգախոսներով։ Աֆղանական պատերազմում արդեն թաթախված և պատժամիջոցների տակ հայտնված ԽՍՀՄ մեծ գայթակղություն ուներ զորքով ճնշելու լեհական խռովությունը, ինչպես Մոսկվան վարվել էր Բեռլինում 1949-ին, Բուդապեշտում 1956-ին, Պրահայում 1968-ին։ Զինվորական լինելով, լեհ նախագահ Յարուզելսկին լավ էր հասկանում երկրի գլխին կախված վտանգը։ Նա իր վրա վերցրեց պատասխանատվությունը, հայտարարելով արտակարգ դրություն, ձերբակալելով Սոլիդարբոստի որոշ առաջնորդներին, բայց կոշտ ու միանշանակ հրաժարվեց սովետական «օգնությունից", ասելով, որ ինքնուրույն կլուծի խնդիրը։ Հետագայում պարզվեց, որ նա ժամանակ էր շահում և իրականում չհալածեց իր ժողովրդին, իսկ մի քանի տարի անց առանց կրակոցի եւ մի կաթիլ արյուն թափելու փոխանցեց իշխանությունը նույն Սոլիդարնոստի ղեկավար Լեհ Վալենսային։
Ահա թե ո՛ւմ և ո՛ւմ միջև ընտրություն կատարելու կոչով էի ես դիմել Սերժ Սարգսյանին։ Ե՛ւ հիմա, ե՛ւ առավելևս այն ժամանակ լսեցի ու կարդացի բազմաթիվ հեգնական արձագանքներ ու անգամ մեղադրանքներ՝ սկսած միամտությունից մինչև քծնանք ու էլ ես իմ ինչ։ Ես Սերժ Սարգսյանից անձամբ ոչ մի լավ բան չեմ տեսել և որևէ հիմք նրան քծնելու երբեք չեմ ունեցել։ Նրա օրոք ինձ քաղաքական պատճառներով երկու անգամ հեռացրել էին դասախոսի աշխատանքից տարբեր բուհերում, տարիներով և առ այսօր գործազուրկ թողնելով, երեք դատական գործեր էին հարուցել իմ դեմ, զրպարտանքի կեղտոտ փորձ ձեռնարկեցին մամուլում ընտանիքիս դեմ, բանտարկել էին իմ ընկերներին։ Բայց ես համարել ու համարում եմ, որ քաղաքական և քաղաքացիական պատասխանատվությունը պահանջում է մտավորականից վեր կանգնել անձնական վերաբերմունքից հանուն հասարակական, ազգային, պետական շահերի։ Իսկ պետական ու քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանի կերպարն ու գործունեությունը 2016թ․ ապրիլից հետո ինձ ավելի բարդ ու ոչ միանշանակ էին թվում, քան սովորական գողի, կաշառակերի, բռնապետի նրա միանգամայն վաստակած համբավը։ Ես ասել էի չորս տարի առաջ և կրկնում եմ հիմա՝ Հայաստանը տասը տարով սառեցրած և մարտի մեկի գիշերվա կարգավիճակում պահած, մեր ազգային հարստությունն ու վերնախավը մսխող ու վանող, իմ անձնական կյանքն ու մասնագիտական գործունեությունը քայքայող Սերժ Սարգսյանն իր ճշմարտության պահն ապրեց 2016թ․ ապրիլին։ Դա նրա կենսագրության և մեր նորագույն քաղաքական պատմության բեկումնային պահն էր, երբ այդ խորամանկ, զգուշավոր, նենգ ու կեղծավոր մարդը հանկարծ տեսավ ինքն իրեն մեր ազգային ճակատագրի հայելում և սարսափեց իր արածից ու նրանից, թե ուր հասցրեց մեր երկիրը։ 2016թ․ ապրիլի 5-ին նրա հայտարարությունը Բեռլինում, Եվրոհանձնաժողովի նիստում այն մասին, որ «Հայաստանն այլևս չունի քաղաքական հովանավոր»՝ նրա անձնական ըմբոստությունն էր իր մոսկովյան տերերի դեմ։ Հայաստանը զիջող ու վաճառող ՀՀ երրորդ նախագահը սարսափեց, գիտակցելով Արցախի օրիանակով, որ Կրեմլի հրեշը չի կատարելու ոչ մի խոստում ու պայմանավորվածություն և որ նա, Սերժ Սարգսյանը կարող է մնալ հայոց պատմության մեջ դավաճանի և երկիրը տապալողի խարանով։ Նրան մնացած ամիսների ընթացքում նա արեց այն, ինչ կարողացավ իր հանդեպ համատարած ներազգային ատելության և միջազգային անվստահության պայմաններում։ Նրա քաղաքական գործունեության գագաթնակետն է 2017թ․ նոյեմբերի 24-ին ԵՄ հետ ստորագրված ՀՀ եվրոասոցիացման կիսատ-պռատ, բայց գոնե որոշակիորեն մեզ հիմա օգնող պայմանագիրը։ Սերժ Սարգսյանն բարեբախտաբար ընտրեց ոչ թե Յանուկովիչի, այլ Յարուզելսկու ուղին՝ չգիտեմ, արդյո՞ք հասավ նրան իմ նամակը։ Գերադասում եմ հավատալ, որ նա նման որոշում ընդունեց ինքնուրույն։ 2018-ին նա հետևեց էլ ավելի մոտ ու հասկանալի՝ Վրաստանի նախագահ Շևարդնաձեի օրինակին, ով ժամանակին խորհրդարան մտցրեց ու պատրաստեց Միխեիլ Սահակաշվիլիին, իսկ ճիշտ պահին բեմադրեց «վարդերի հեղափոխության» ներկայացումը, զիջելով պաշտոնը երիտասարդ առաջնորդին և հեռանալով պատվավոր հանգստի։ Ավաղ, ոչ Սերժն ունի Շևարդնաձեի մասշտաբը, ոչ առավելևս Նիկոլ Փաշինյանը՝ Սահակաշվիլիի։ Մենք ունեինք այն, ինչ ունեինք և ստացանք այն, ինչ ստացանք։ Դա երկարամյա ու անբնական բացասական ընտրության ցավալի արդյունքն է, մեր վերնախավի ճչացող թուլության ու ցածրորակության հետևանքը, որի մեղքի շատ մեծ բաժինն ունի նաև Սերժ Սարգսյանը։
Այսօր, երբ նա պատրաստվում է ինչ-որ կարևոր հայտարարությամբ հանդես գալ ես դիմում եմ բավական մեծ ռիսկի։ Քաղաքական գործչի, կուսակցության ղեկավարի համար շատ ավելի խոհեմ կլիներ լռել ու սպասել։ Սակայն մեր առջև խոյացող մարտահրավերներն այնքան մեծ են ու աննախադեպ, քաղաքական մշակույթի մակարդակն այնքան ցածր է ու ողորմելի, որ ես գերադասեցի այս երրորդ բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին՝ և նրանց, ով կարդալու է սա։ Դուք Ձեր և մեր ընդհանուր ճակատագրի բեկումնային կետում եք։ Ռուսական կայսրությունը քանդվում է երրորդ և հավանաբար վերջին անգամ։ Հայաստանի առջև հսկայական վտանգներ և էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում։ Հորդորում եմ Ձեզ՝ բարձրացեք նեղ անձնական, կուսակցական, խմբակային շահերից։ Օգտագործեք Ձեզ հասանելի բոլոր լծակները՝ այդ թվում մեր, հասարակության վիթխարի ներուժը։ Միացրեք ուժերը, ջանքերը, մտավոր կարողությունները՝ միասին մենք կազատագրենք մեր Հայրենիքը։ Ոչ մի զիջում դավաճաններին ու թշնամիներին։ Ոչ մի գործարք գաղութարարների ու ստրուկների հետ։ Բացենք Հայաստանն աշխարհի, Եվրոպայի, Սփյուռքի առջև։ Միայն անդամակցությունը ԵՄ և ՆԱՏՕ-ին կապահովի մեր երկրի անվտանգոթյունը, զարգացումն ու բարգավաճումը։ Սա պատմական պահ է և Դուք մնալու եք պատմության մեջ՝ կամ ազնիվ, թեև սխալվող քաղաքական գործիչների, կամ դավաճանների և հրեշների խարանով։ Մենք դա միևնույն է անելու ենք՝ մի խանգարեք մեզ, օգնեք, եթե կարող եք։ Չսխալվեք կրկին»։
Այս թեմայով
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան»
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Theia նախամոլորակը կարող էր բախվել Երկրին Յուպիտերի ազդեցության պատճառով. Science
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»
Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Այսօր հայ սահմանապահի օրն է
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
Ապրիլի 26-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Զախարովան կոչ է արել Բաքվին և Երևանին մշակութային ժառանգության ոչնչացման հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանի սեղանից բացակայում է խաղաղության սիմվոլը՝ եռագույնի կապույտը
1
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյ...
2
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադա...
3
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
4
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան