Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։