Lragir.am- ը գրում է. Հայաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել մի խոշոր գործատուի մոտ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ գործատուն պահպանել է կանխարգելիչ բոլոր պայմանները և մինչ վարակված մարդը մուտք կգործեր արտադրության տարածք՝ նրան ջերմաչափում է կատարվել, որից հետո թեստը դրական պատասխան է ցույց տվել:



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց բոլոր ձեռնարկություններում կաննոների պահպանումն ու այդ ուղղությամբ նաև պետության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, որպեսզի հնարավոր բոլոր դեպքերը կանխարգելվեն: