Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

եթե դիմել եք 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։

«Հարգելի՜ քաղաքացիներ,

եթե դիմել եք 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։

Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից եւ ինչ չափի աջակցություն եք ստանալու։

Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միեւնույն է անհրաժեշտ է սպասել էլ․ փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։ Զարուհի Բաթոյան Հարգելի՜ քաղաքացիներ,

4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների շահառուները բանկի եւ գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետեւ մոտենում բանկ։

Տեղեկացնում եմ նաեւ, որ 4-րդ եւ 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որեւէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաեւ առաջիկա օրերին»։