Չեռնոբիլի ատոմակայանի արգելափակված գոտում կան ճառագայթային աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածքներ, հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչետկինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Չեռնոբիլի գոտու որոշ շրջաններում նորմայից բարձր են ճառագայթային աղտոտվածության ֆոնային ցուցանիշները, նշել է Չեչետկինը: Նա շեշտել է, որ, արգելափակված գոտում, ինչպես նաև Կիևում և Կիևի մարզում, ճառագայթային ֆոնն, ընդհանուր առմամբ, չի գերազանցում թույլատրելի մակարդակը:

Ապրիլի 4-ին Չեռնոբիլի արգելափակված գոտում հրդեհ է բռնկվել: Այն մարվել է 10 օր անց, բայց ապրիլի 16-ին այն վերսկսվել է ավազային փոթորկի պատճառով: