Ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ 06-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը, իսկ Lada Priora-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արտակ Բաբայանը: