Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն եւ ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան:

«Մեր ցանկությունն է համավարակի եւ արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին», - նշել է Սերժ Թանկյանը:

Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային եւ պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ եւ այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական եւ այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների եւ պլանշետների ձեռքբերում եւ բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը: