ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ մասնակցելով Սունչեոն քաղաքում՝ պարարտանյութի գործարանի շինարարության ավարտի միջոցառմանը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Հարգելի ավագ ղեկավար, ընկեր Կիմ Չեն Ընը անձամբ կտրել է գործարանի ժապավենը, որը խորհրդանշում է շինարարության ավարտը»,-հայտնում է կորեական գործակալությունը։ Գործարանի բացման արարողությունը ԿԺԴՀ առաջնորդի մասնակցությամբ տեղի է ունեցել մայիսի 1-ին և համընկնում է աշխատավորների միջազգային տոնի հետ, որը ավանդաբար նշվում է Հյուսիսային Կորեայում: