«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է. «Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ մենք միշտ ունենք մտահոգություններ: Շահարկման առիթ հանդիսացող մտահոգությունները հանդիպումից հետո փարատվեցին: Ես բացառում եմ, որ փաստաթուղթ լինի սեղանի վրա, այն մանրամասն բանակցվի, և մենք Հայաստանում դա չիմանանք: Ես բացառում եմ դա, նման բան չի կարող լինել: Ոչ մի իշխանություն իր վրա չի կարող նման բեռ վերցնել Հայաստանի քաղաքական համակարգից, ժողովրդից գաղտնի բանակցի, հետո ասի՝ հո՜պ, սենց բան եղավ: Չի կարող նման բան լինել»:

Մանրամասները` տեսանյութում:

«Ոչ մի իշխանություն իր վրա նման բեռ չի վերցնի». Էդմոն Մարուքյան