Մինչև 2050 թվականը մոլորակի կլիման կարող է դառնալ կյանքին սպառնալիք աղքատ խավի համար, որոնք իրենց չեն կարող թույլ տալ գնել օդորակիչ: Կլիմայի փոփոխության պատճառը գլոբալ տաքացումն է, կարծում են օդերևութաբանները, գրում է Proceedings of the National Academy of Sciences-ը:

Այսօր մարդկությունը հիմնականում ապրում է այն տարածքներում, որտեղ միջին տարեկան ջերմաստիճանը 11-15 աստիճան է: 30 տարի անց այդ տարածքների միջին ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան: Ներկայումս նման պայմաններում ապրում են Հյուսիսային Աֆրիկայում, Չինաստանի հարավում, ինչպես նաև Միջերկրական ծովի շրջաններում:

Փորձագետները կարծում են, որ աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը կապրի տարեկան միջին 29 ջերմաստիճանից բարձր տաքության պայմաններում: Ներկայումս նման պայմանները բնորոշ են մոլորակի մակերեսի ընդամենը 0.8-ին: Այս տարածքի մեծ մասը գրավում է Սահարայի անապատը:

«Համաշխարհային տաքացումը կազդի էկոհամակարգերի, ինչպես նաև մարդու առողջության, պարենային անվտանգության, ջրամատակարարման և տնտեսական աճի վրա»,- ասում են փորձագետները:

Նրանք նշում են, որ իրավիճակը վտանգավոր կդառնա նաև այն պատճառով, որ աղքատ շրջաններում կստեղծվի աղետալի տապ, և բնակչությունը կսկսի զանգվածաբար գաղթել՝ եղանակային ավելի բարենպաստ պայմաններով գոտիներ որոնելու համար: