Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 3․917 մլն դեպք, մահացել է 274․3 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 4․1 մլն-ը, մահացել է 282 հազար մարդ, գրում է РБК-ն։
Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1.3 մլն մարդ: Երկրորդ տեղում Իսպանիան է (224 հազար), Մեծ Բրիտանիան՝ 3-րդ (220 հազար), Իտալիան՝ 4-րդ (219 հազար)։