Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի:

Նրա ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։