«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը դեռ երկար շարունակելու է մնալ մեր կյանքում, որոշեցինք գնալ փուլային որոշակի սահմանափակումների նվազման և գնացինք: Հայտարարել էինք, որ այս ամենն արդյունավետ կլինի, եթե անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության: Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը որոշակի կանոններ պահպանելու պատասխանատվություն ստանձնի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր փողոցներում տեսնում է իրար ձեռքով բարևող և շատ մոտ կանգնած մարդկանց, ինչը, ըստ նրա, մեծ խնդիր է և այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել:

Վարչապետը նշել է, որ եթե այսպես շարունակվի, ստիպված են լինելու գնալ նոր սահմանափակումների:

Մանրամասները՝ տեսանյութում: