«Տեսանք, որ ազատամարտիկներ են արդեն էս թեմայի մեջ խառնվում։ Մի տեղ նկատեցի՝ ինչ-որ ազատամարտիկներ դատապարտում են ինձ, մեզ և այլն։

Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական, ու հիշում՝ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, էդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին ու նրանք էսօր ինձ դատապարտում են և իբր պաշտպանում Սասուն Միքայելյանին, որը դրա կարիքը չունի»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին ու դրա քաղաքական զարգացումներին։