ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի Կենտրոնում, զրուցում քաղաքացիների հետ՝ կրկին հորդորելով պահպանել սոցիալական հեռավորությունը։

«Փակվելով չի լինում, բացվելով չի լինում, դրա համար պետք է առաջին տեղում լինի անհատական պատասխանատվությունը։ Մարդկանց մի մասը շրջում է դիմակով, մյուս մասը՝ ոչ, մի մասը չի պահպանում սոցիալական հեռավորությունը, որը լրջագույն խնդիր է»,- ասաց նա։