ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և կառավարության N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում»,ինչպես նաև «21002 Տրանսպորտային օբյեկտներիհիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով:


Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է հիմնանորոգել 185.33 կմ երկարությամբ ավտոճանապարհներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32. 5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը 2 է:

Այդ նպատակով առաջարկվում է Կառավարության ներքո հաստատված միջոցներից 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհներիհիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը «Տրանսպորտային օբյեկտներիհիմնանորոգում» միջոցառումներին:

249,2կմ շինարարության համար անհրաժեշտ գումարը կկազմի 29,8 մլրդ դրամ, բացառությամբ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ45+300-կմ53+000 հատվածի հիմնանորոգում (ՈՒշի)։

Տրված հայտերով ճանապարհների երկարությունը կազմում է 241,5կմ։

2021 թվականի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ 2020 թվականին նախագծերի համար անհրաժեշտ է 1,024 մլրդ.դրամ, իսկ փորձաքննության համար 65,6 մլն. դրամ:

ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 280-րդ կետի պահանջները ապահովելու նապատակով անհրաժեշտություն է առաջացել 2020թ. Նախատեսված շին. աշխատանքների համար իրականացնել բյուջեի վերաբաշխում 17,4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված է շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։ Ոչ ֆինանսական ցուցանիշը նշված գումարի մեջ կազմում է 185,33կմ և 2 հատ տրանսպորտային օբյեկտ։

Ավինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ այս տարի կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ: