Լրագրող Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ մեկդ նորահայտ վիդեո բլոգերին տեղեկացրեք Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի գոյության ու պատմության մասին: Խորհրդային շրջանից մինչև մեր օրեր այստեղ ամեն երրորդ ընտանիքը զբաղվում էր, կամ առնչություն ուներ ադամանդագործությանը: Պատճառը մի քանի հազար աշխատակից ունեցող ադամանդի վերամշակման գործարաններն էին, մի պահ փոքրիկ քաղաքում կար էնքան ադամանդի գործարան, որ դրանց միջև ֆուտբոլի առաջնություն էր անցկացվում: Իսկ, երբ երեխա էր ծնվում, ասում էին` աղջի՞կ ա, թե՞ ագրանշիկ (ադամանդ վերամշակող): Ժամանակին նունիսկ դիտարկվել ա Հաճնը Մեծամորի պես հատուկ ռեժիմի քաղաք դարձնելու տարբերակը:
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էս գործարանների մեծ մասը փակվեցին, մասնագետների մի մասը Կանադա ու նույնիսկ Աֆրիկա արտագաղթեց: Մյուսներն էլ իրենց փոքր գործարանները սարքեցին, կամ տանը մի ստանոկ դնելով սկսեցին իրենք իրենց համար մշակել: Ամեն դեպքում, մասնագիտական մեծ կարողությունները մինչև հիմա էլ կան ու վերջերս Աբովյան քաղաքում ադամանդի վերամշակման նոր գործարան բացվեց»: