ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսի ժամանակ «Նոր Հայաստանի մասին 100 փաստերի» ցանկում ներառեց նաև Ճանապարհային ոստիկանության կողմից իր տիկնոջը՝ Աննա Հակոբյանին տուգանելու փաստը՝ ղեկը անչափահաս դստերը վստահելու համար:

«Շատերն ասում էին՝ դե ձևականություններ են էլի, ստից, ձևական բան են արել: Ուզում եմ հետևյալն ասել. ասենք՝ որևէ քաղաքացու որ տուգանում է ՃՈ-ն, ի՞նչ է տեղի ունենում, որ դա չի համարվում ձևական: Ինչը որ տեղի է ունեցել ցանկացած քաղաքացու դեպքում, նույնը տեղի է ունեցել նաև մեր դեպքում: ՃՈ տեսուչն արձանագրել է խախտումը, մենք 10 հազար դրամ վճարել ենք ու դրանով պատմությունը փակվել ա: Էլ ի՞նչ պետք ա լիներ:

Կամ իմ շարասյունը որ կարմիր լույսի տակ կանգնում է, էլի ասում են՝ ձևականություն ա: Մյուսները որ կարմիր լույսի տակ կանգնում են՝ ձևակա՞ն է: Սրանով մենք ընդամենը ոչ թե ցույց ենք տալիս, այլ արձանագրում ենք, որ մենք ձեզնից մեկն ենք»,- ասաց վարչապետը: