Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակը Հայաստանում ունենալու է երկու թվացյալ պիկ, և մեկ իսկական։ Սա լավագույն դեպքում։
Վատագույն ղեպքում թվացյալ պիկերն ավելանալու են։
Մեկ թվացյալ պիկ արդեն անցել ենք` օրը120-150 վարակակիրով։

ԱՆ-ին ասեք, որ պետք չի «ամեն ինչ, կամ ոչինչ» սխեմայով անախտանիշներին կամ փակել հիվանդանոցներում, կամ ուղարկել տուն ինքնամեկուսացման։
Կարելի է կրճատել հոսպիտալային օրերը 14-ից ասենք 7, կամ 3:
Ու դա պետք է արվի մինչև մահճակալային ռեզերվի լցվելը։

Թեև, ըստ իս, կարելի է ստեղծել մահճակալային անսպառ ռեզերվ, բայց 3-րդ ու իսկական պիկին հասնելու համար ստիպված ենք լինելու ասիմպտոմներին իրենց տներում ինքնամեկուսացման ուղարկել։

P.S. գիտեմ, կարդում եք, դրա համար չեմ զանգում ու անձամբ ասում»: