Երևանի Անգլիական այգում այսօր ժամը 19․00-ին բացվել է Երևանի առաջին Պլանետարումը։ «Պահպանելով արտակարգ դրության նորմերը՝ այսօր ժամը 19։00-ին Պլանետարիումը վերաբացվում է»,- հայտնել են Պլանետարիումից։

Պլանետարիումը նախատեսվում էր բացվել 2020 հունվարի 1-ին:

Պլանետարիումում կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Պլանետարիումը գմբեթաձև կառույց է, որի ներսում ցուցադրվելու է 360° ֆիլմեր տիեզերքի թեմատիկայով։