«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն ստիպում են հարգել իրենց և իրենց պատմությունը»։

Ռուսաստանցի հայտնի հեռուստառադիոհաղորդավար, հրապարակախոս, երգիչ ու հասարակական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ Վլադիմիր Սոլովյովը «Вести FM» ռադիոալիքի «Полный контакт с Владимиром Соловьевым» ծրագրի հերթական թողարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց հարցի ճանաչման բանաձևի ընդունմանը:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Հայոց հարցի ճանաչման բանաձևի ընդունումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անվանել է շատ էական և կարևոր պատմական առաջընթաց, որը պետք չէ թերագնահատել.

«Թուրքիայի արտաքին քաղաքականության համար Հայոց հարցի ճանաչումն ամենազգայուն հարցն է»:

Խոսելով հայերի մասին՝ Սոլովյովը ասել է․

«Կեցցեն հայերը։ Նրանք հետևողականորեն «ստիպում են» հարգել իրենց և իրենց պատմությունը: Թույլ չեն տալիս, որ այն մոռացության մատնվի»: