Ստացվել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան այն դայակի թեստի պատասխանը, որի մոտ առաջինն էին կարանվիրուս կասկածել ջերմության պատճառով, այն դրական է։ Այս մասին  ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը՝ նշելով, որ դայակը տանն է հենց առաջին օրվանից, երբ սիմպտոմներ են նկատվել նրա մոտ։

Այս պահին, ընդհանուր առմամբ մանկատանը վարակի հաստատված 16 դեպք կա, որոնցից 7-ը աշխատակիցների մոտ, 9-ը՝ երեխաների։

Հիշեցնենք, որ այս պահին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասնելի առողջության ինստիտուտից («Բաբլոյան» կենտրոն):